Մատչելիության հղումներ

Ալիև. «Ադրբեջանը ռազմական հզորության շնորհիվ է վերականգնել տարածքային ամբողջականությունը»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանը ոչ թե դիվանագիտության և միջնորդների օգնությամբ, այլ ռազմական հզորության շնորհիվ է վերականգնել տարածքային ամբողջականությունը: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ համատեղ ասուլիսում:

«30 տարվա ընթացքում Ադրբեջանը Հայաստանի հետ վարել է բանակցություններ, որոնք ոչ մի արդյունք չեն տվել: Եվ միայն մեր ռազմական հզորության ու ադրբեջանցի զինվորների ոգու շնորհիվ է հնարավոր դարձել վերականգնել տարածքային ամբողջականությունը», - ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ բանակցությունները և միջնորդական ջանքերը հանգեցրել էին սոսկ հակամարտության սառեցման: «Բայց մենք դրան համաձայն չէինք: Մենք վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը ռազմի դաշտում, զոհաբերելով մեր 3 հազար որդիներին», հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG