Մատչելիության հղումներ

Աշխարհում շուրջ 110 միլիոն փախստական ու ներքին տեղահանված կա


Աշխարհում շուրջ 110 միլիոն մարդ լքել են իրենց տները պատերազմների, հետապնդումների, կամ մարդու իրավունքների խախտումների պատճառով։ Այսօր Ժնևում կայացած ասուլիսում հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։

2022 թվականին փախստականների թիվն ավելացել է 19 միլիոնով, ներառյալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետևանքով 11 միլիոնը, որը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո փախստականների ամենաարագ ու մասշտաբային ալիքն է։

Փախստականների ընդհանուր թվի երկու երրորդը՝ 62,5 միլիոնը ներքին տեղահանվածներ են, ավելի քան 35 միլիոնը փախել են ուրիշ երկրներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG