Մատչելիության հղումներ

Հակասական լուրեր Ուկրաինայում կռվող Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովի վիճակի մասին


Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանով, արխիվ
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանով, արխիվ

Որոշ Տելեգրամ ալիքներ հաղորդել են, որ Ուկրաինայում կռվող Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը զոհվել է։

Ավելի ուշ Ռուսաստանի պաշտպանության նախարարության "Звезда" Տելեգրամ ալիքը, վկայակոչելով Պետդումայի աղբյուրները, հայտնեց, որ Դելիմխանովը «վիրավորվել է, բայց ողջ է»։

Սակայն Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը այսօրվա նիստի մեկնարկին ասել է, թե «հենց նոր հեռախոսով զրուցել է պատգամավոր Ադամ Դելիմխանովի հետ՝ նա ողջ-առողջ է»։

Դելիմխանովը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի սերտ զինակիցներից է։ Նախօրեին Կադիրովը հայտնել էր, որ «Ախմատ» գումարտակի մարտիկները Ռուսաստանի Բելգորոդի մարզում կներգրավվեն ուկրաինական կողմից դիվերսիաները կանխելու գործողություններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG