Մատչելիության հղումներ

ՌԴ-ում քննարկվում է պատերազմի մասնակիցներին քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորությունը


Ռուսաստանի օրենսդիր մարմինը քննարկում է Ուկրաինայի դեմ պատերազմի մասնակիցներին քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորությունը․ խոսքը մասնավորապես այն դատապարտյալների մասին է, ովքեր թեթև կամ միջին ծանրության հանցագործություններ են կատարել: Օրենսդրական նախաձեռնության մասին տեղեկացնում է Ռուսաստանի պետդումայի պաշտոնական կայքէջը՝ հրապարակելով առաջարկի նախագիծը։

Փաստաթղթի համաձայն՝ զորահավաքների մասնակիցները կամ նրանք, ովքեր պայմանագիր են կնքել ՊՆ-ի հետ կազատվեն քրեական պատասխանատվությունից զորացրվելու կամ պետական պարգևի արժանանալու օրվանից։

Ռուսաստանում ազատազրկվածներին անցյալ տարվանից պատերազմի համար հավաքագրում է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը։ Վերջերս այդ կառույցի ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ Բախմուտի մոտ գրեթե 10 հազար բանտարկյալ է մահացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG