Մատչելիության հղումներ

Վթար Վարդավանք-Կապան ավտոճանապարհին․ երկու պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ


Լուսանկարը՝ Քննչական կոմիտեի
Լուսանկարը՝ Քննչական կոմիտեի

Վարդավանք-Կապան ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով երկու պայմանագրային զինծառայող է մահացել, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Ըստ Կոմիտեի՝ դեպքը տեղի է ունեցել երեկ երկոյան՝ ժամը 18։00-ի սահմաններում, վերոնշյալ ճանապարհի ոլորանային հատվածում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը։ «Ֆորդ Տրանզիտը» պատկանել է այլ անձի, այն վարել է Կապանի 39-ամյա բնակիչը։

Լուսանկարը՝ Քննչական կոմիտեի
Լուսանկարը՝ Քննչական կոմիտեի

Ըստ կոմիտեի՝ պատահարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ Կապանի 36-ամյա բնակիչը, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի հիվանդանոց։ Ավելի ուշ բուժհաստատությունից հաղորդել են, որ վերջինս վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG