Մատչելիության հղումներ

Կանադայի վարչապետը ժամանել է Կիև


Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մի քանի ժամ առաջ անակնկալ այցով ժամանել է Կիև։

Կանադայի հանրային ռադիոյի փոխանցմամբ` նախապես չազդարարված ուղևորության ընթացքում կառավարության ղեկավարին ուղեկցում է երկրի ֆինանսների նախարար, ծագումով ուկրաինուհի Խրիստյա Ֆրիդլանդը։

«Կիև ժամանելուն պես Թրյուդոն այցելել է 2014 թվականից Ռուսաստանի դեմ կռիվներում զոհված ուկրաինացի զինծառայողների պատվին կառուցված հուշահամալիր», - հաղորդում է Reuters գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG