Մատչելիության հղումներ

Բորիս Ջոնսոնը լքում է բրիտանական խորհրդարանը


Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը վայր է դնում պատգամավորական մանդատը՝ լքելով համայնքների պալատը։

Բրիտանական կառավարության նախկին ղեկավարն այս քայլին է դիմել Covid-19-ի լոքդաունի ընթացքում վարչապետի նստավայրում կազմակերպված ճաշկերույթների օրինականությունը քննող խորհրդարանական հանձնաժողովի եզրակացությունների հրապարակումից մի քանի ժամ անց։ Ուրբաթ երեկոյան հրապարակված զեկույցի համաձայն՝ Ջոնսոնը կանխամտածված կերպով մոլորեցրել է խորհրդարանի անդամներին՝ ոչ ճիշտ տեղեկություններ հաղորդելով կազմակերպված հավաքների մասին։ Ինքը՝ նախկին վարչապետը, զեկույցի հեղինակներին «քաղաքական կանխակալության» մեջ է մեղադրել։

Լոնդոնում գտնվող այն ընտրատարածքում, որը ներկայացնում էր Ջոնսոնը, առաջիկայում լրացուցիչ ընտրություններ կկայանան։ Այս պահին, սակայն, հայտնի չէ՝ արդյո՞ք նախկին վարչապետը կմասնակցի դրանց, թե՝ ոչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG