Մատչելիության հղումներ

Ռուանդայի ցեղասպանության կասկածյալներից մեկն ապրում էր ուրիշ անունով


Ռուանդայի ցեղասպանության ժամանակ եկեղեցու ներսում 2 հազար մարդ սպանելու հրահանգ տալու կասկածանքով Հարավային Աֆրիկայում ձերբակալված Ֆուլջենս Քեյշիման կանգնած է Քեյփթաունի դատարանի առաջ։

Նա ձերբակալվել էր անցած ամիս Քեյփթաունից դուրս գտնվող խաղողի այգում։ Նա ապրում էր կեղծ անունով։

Հարավային Աֆրիկայի դատախազությունը գտնում է, որ նա կեղծ անուն է օգտագործել ապաստան և փախստականի կարգավիճակ ստանալու նպատակով։

Նրան առաջադրած նախկին 5 մեղադրանքները ավելացվել են՝ հասնելով 54-ի, այդ թվում ՝փախստականների, ներգաղթի ակտերի խախտումների և խարդախության տասնյակ հոդվածներ։

Ակնկալվում է, որ նա կարտահանձնվի Ռուանդա ցեղասպան հանցագործությունների կասկածանքով դատավարության համար։

Քեյփթաունի դատարանի այսօրվա նիստում որոշվել է ընթացիկ մեղադրանքներով դատավարությունը հետաձգել մինչև հունիսի 20-ը՝ նրա փաստաբաններին ժամանակ տալով խորհրդակցության համար։ Փաստաբանները քննարկում են գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդություն ներկայացնելու հնարավորությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG