Մատչելիության հղումներ

Մետալուրգիական գործարանի շահագործմանը վերաբերող Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է. ՇՄ նախարարություն


Հայաստանում մետալուրգիական գործարանի շահագործման արդյունքում շրջակա միջավայրի վրա բացասական անդրսահմանային ազդեցությանը վերաբերող Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է և որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը, պնդում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

«Աս բնապահպանական կեղծ ահազանգերի միակ իրական նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը խոչընդոտելն է», - ասված է նախարարության հայտարարության մեջ, որով կառույցն արձագանքում է Բաքվի պնդմանը, թե «առանց այդ գործունեությունը Ադրբեջանի հետ համաձայնեցնելու» Հայաստանը խախտում է միջազգային բնապահպանական չափանիշները։

Մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին ու պահանջներին համապատասխան՝ ներպետական օրենսդրական կարգավորումների շրջանակներում, վստահեցնում է ՇՄ նախարարությունը՝ հավելելով, որ Հայաստանը հավատարիմ է այս ոլորտում ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունների կատարմանը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էր անցած օրերին հայտարարել, որ Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվում է մետալուրգիական գործարան, որտեղ կվերամշակվեն և կարտադրվեն սև մետաղներ, ամրաններ, անկյունակներ և խողովակներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG