Մատչելիության հղումներ

Գայանե Հակոբյանը դատապարտվեց 4 տարվա պայմանական ազատազրկման, ազատ արձակվեց դահլիճից


Դատարանը չորս տարվա պայմանական ազատազրկման դատապարտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու առևանգման համար մեղադրվող Գայանե Հակոբյանին՝ մեկ տարի փորձաշրջանով։

Դատարանը նաև Հակոբյանին դատական նիստերի դահլիճից անհապաղ ազատ արձակելու որոշում կայացրեց։

44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի գործով քննությունն այսօր ընթանում էր փակ դռների հետևում, թե ինչու, հստակ չէ։

Հակոբյանի փաստաբանները նիստի մեկնարկին տեղեկացրին, որ նա որոշել է հրաժարվել իրենց ծառայություններից՝ պարզաբանելով՝ իրենց պաշտպանական մարտավարության հարցում տարաձայնություններ կան։

XS
SM
MD
LG