Մատչելիության հղումներ

ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցումից հետո ջուրը կարող է տեղաշարժել և ուրիշ շրջաններ հասցնել մեծ թվով ականներ


Ականների վտանգի մասին նախազգուշացնող նշան, Ուկրաինա:
Ականների վտանգի մասին նախազգուշացնող նշան, Ուկրաինա:

HALO TRUST բրիտանական կազմակերպության փորձագետ Անդրո Մեթյուսոնի համոզմամբ, Կախովսկայա ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցմանը հաջորդած հեղեղումների հետևանքով ջրի հոսանքները կարող են տեղից հանել և ուրիշ շրջաններ հասցնել հսկայական թվով ականներ:

«Մեզ, մեր թիմի և բնակիչների համար անմիջական վտանգն այն է, որ ականները կտեղաշարժվեն, և մենք ստիպված կլինենք նորից սկսել դրանց որոնումը»,- հայտնել է փորձագետը:

Հակամարտությունների գոտիներում ականազերծման աշխատանքներ կատարող HALO TRUST-ը միայն մայիսին մոտ 5 հազար ականներ է հայտնաբերել Նիկոլաևի շրջանում:

Անդրո Մեթյուսոնի կարծիքով, դա, հավանաբար, Ուկրաինայում երկու կողմերի տեղադրած ականների սոսկ փոքր մասն է:

XS
SM
MD
LG