Մատչելիության հղումներ

Բուլղարիայի խորհրդարանը հաստատեց վարչապետ Դենկովի գլխավորած կոալիցիոն կառավարությունը


Բուլղարիայի խորհրդարանը հաստատեց վարչապետ Նիկոլայ Դենկովի գլխավորած կոալիցիոն կառավարությունը։ Երկու տարվա ընթացքում տեղի ունեցած հինգ ընտրություններից հետո ձևավորված նոր կառավարությունը ստացել է երկրի օրենսդիր մարմնի երկու ամենամեծ քաղաքական խմբերի աջակցությունը։

Կոալիցիոն ուժերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նախարարների կաբինետը առաջիկա ինը ամիսներին կգլխավորի «Մենք շարունակում ենք փոփոխությունը. ժողովրդավարական Բուլղարիա» կուսակցության առաջնորդ Դենկովը, հաջորդ մեկուկես տարվա ընթացքում՝ «Ժողովրդավարական ուժերի միության» ներկայացուցիչ Մարիա Գաբրիելը:

Վերջինս մինչ այդ կզբաղեցնի փոխվարչապետի և արտգործնախարարի պաշտոնները։ Բուլղարիայի նորընտիր կառավարությունը հայտարարել է արևմտամետ օրակարգը առաջ մղելու մտադրության մասին, որպես առաջնահերթություն հռչակել Շենգենյան գոտուն և եվրո արժութային միությանը անդամակցելը, Բուլղարիայի անվտանգության ոլորտում ռուսական ազդեցության դեմ պայքարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG