Մատչելիության հղումներ

Փաշինյանը ժամանել է Թուրքիա


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա:

Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի՝ Փաշինյանին ուղեկցում է Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:

Անկարայի «Էսենբոգա» միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել է Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը:

Վարչապետ Փաշինյանը ներկա կգտնվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը:

Առաջին անգամն է, որ Հայաստանը մասնակցում է պետության ղեկավարի մակարդակով։ Անկախ Հայաստանի պատմության մեջ Հայաստանը Թուրքիայի նախագահի երդմնակալությանը մինչ այս միայն մեկ անգամ է մասնակցել՝ 9 տարի առաջ 2014-ի օգոստոսի 28-ին՝ արտգործնախարարի մակարդակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG