Մատչելիության հղումներ

Քննարկումը համարում եմ օգտակար. Փաշինյանը՝ Քիշնևի հնգակողմ հանդիպման մասին


Քիշնևյան քննարկումը համարում եմ օգտակար, Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումից հետո՝ Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր շատ նախնական մի դետալ էլ կա, ինչո՞ւ եմ ասում շատ նախնական, որովհետև պիտի ստուգենք իմ այս հայտարարությանը նաև Ադրբեջանի արձագանքը։ Կարծես թե կողմերն ընդգծեցին, որ դեմ չեն, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հետագա սահմանագծման աշխատանքների համար որպես հիմք վերցվեն 1975-ի քարտեզները: Սա նշանակում է ևս մի քայլ վերահաստատելու 29.800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը և 86.600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը», - ընդգծեց վարչապետը։

Փաշինյանը նշեց նաև. «Քննարկել ենք նաև գերիների ու անհետ կորածների հետ կապված հարցեր, հումանիտար հարցեր։ Մանրամասն քննարկում է տեղի ունեցել ԼՂ հայության իրավունքների և անվտանգության շուրջ երկխոսության ու բանակցությունների մասով և այդտեղ նաև Եվրոպայի մեր գործընկերներն են որոշակի դիրքորոշում հայտնել»։

Հայաստանը վարչապետը հայտնեց նաև, որ հունիսի 12-ից տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ֆորմատով հանդիպում՝ Վաշինգտոնում։ Վաղն էլ, Փաշինյանի փոխանցմամբ, Մոսկվայում տարածաշրջանային կոմունիկացիաների հետ կապված աշխատանքային խմբի եռակողմ հանդիպումն է նախատեսված։

Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով վերջերս ԱԺ-ում իր հետևյալ հայտարարությանը` «մենք մեզ շատ սիրելի հայրենիքում 30 տարի ապրում ենք մի տեղ, որի կադաստրի վկայականը չունենք, Հայաստանը որպես պետություն իր բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք կադաստրի վկայական չի ունեցել», նշեց. - «Ես շատ ուզում եմ՝ որպես ՀՀ վարչապետ հասնեմ մի արդյունքի, որ մեր ապագա սերունդներին թողնեմ Հայաստանի Հանրապետության կադաստրի լրացված և ամբողջական վկայական»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG