Մատչելիության հղումներ

Մեսսին այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Paris St Germain ակումբից


Paris St Germain ֆրանսիական ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել մեսսին, արխիվ
Paris St Germain ֆրանսիական ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել մեսսին, արխիվ

Փարիզի Paris St Germain ֆուտբոլային ակումբի մարզիչ Կրիստոֆ Գալտյեն այսօր պաշտոնապես հայտնել է, որ աշխարհի չեմպիոն, արգենտինացի լեգենդար հարձակվող Լիոնել Մեսսին այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից:

«Պատիվ ունեցա մարզել ֆուտբոլի պատմության ընթացքում լավագույն խաղացողին: Հունիսի 3-ին Parc des Princes մարզադաշտում Clermont-ի դեմ խաղը Մեսսիի համար կլինի վերջինը Paris St Germain-ի կազմում: Հուսամ, նրան շատ ջերմ կընդունեն», - ասել է Գալտյեն:

Այս տարվա ընթացքում ֆրանսիական Առաջին լիգայի 31 խաղերում 35-ամյա Մեսսին 16 գոլ է խփել և 16 գոլային փոխանցում է կատարել: Paris St Germain ակումբն արդեն շահել է Ֆրանսիայի չեմպիոնի հերթական տիտղոսը:

Առայժմ հայտնի չէ, թե որ ակումբում կարիերան կշարունակի արգենտինացի գերաստղը: Շրջանառվող տարաբնույթ վարկածների համաձայն, նա կարող է վերադառնալ «Բարսելոնա», տեղափոխվել Անգլիա կամ Միացյալ Նահանգներ:

Չի բացառվում նաև, որ 7 անգամ Ոսկե գնդակը (Ballon d'Or) վաստակած մարզիկը կարող է հետևել իր հավերժ մրցակից պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին և հսկայական գումարով պայմանագիր կնքել Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG