Մատչելիության հղումներ

Լատվիայի արտգործնախարարը ընտրվել է նախագահի պաշտոնում


Լատվիայի խորհրդարանը՝ Սեյմը, նախագահական ընտրությունների երրորդ փուլում այսօր երկրի ղեկավար է ընտրել գործող արտգործնախարար Էդգար Ռինկևիչսին։ Նրա օգտին են քվեարկել 100 հոգանոց Սեյմի անդամներից 52-ը։

Ռինկևիչսից բացի նախագահի պաշտոնին հավակնում էին նաև քաղաքացիական ակտիվիստ, արտերկրում բնակվող Էլինա Պինտոն և ճարտարապետ ու գործարար Ուլդիս Պիլենսը։

Լատվիայի նորընտիր նախագահը 49 տարեկան է, նա երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը ղեկավարում էր 2011 թվականից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG