Իսրայելի օդուժն այսօր լուսադեմին հրթիռային հարվածներ է հասցրել Լիբանանի և Սիրիայի սահմանին՝ թիրախավորելով այստեղ գործող պաղեստինյան խմբավորումներից մեկի ճամբարը։
«Պաղեստինի ազատագրության ժողովրդական ճակատ-Գլխավոր հրամանատարության» սիրիամետ խմբավորումը հայտարարել է, որ հարձակման հետևանքով կազմակերպության զինյալներից հինգը զոհվել են, ևս 10 պաղեստինցիներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Վերջին անգամ այս խմբավորման դիրքերն Իսրայելի կողմից ռմբակոծվել էին 2019 թվականին։