Մատչելիության հղումներ

Մենք չենք կարող թույլատրել ևս մեկ հակամարտություն․ Բորելը կոչ է արել թուլացնել լարվածությունը Կոսովոյում


Եվրամիության արտաքին քաղաքականության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել լարվածությունը Կոսովոյի հյուսիսային շրջանում։

Այդ շրջանի բնակչության մեծամասնությունը սերբեր են, սակայն անցած ապրիլին նրանք բոյկոտել էին ՏԻՄ ընտրությունները, որի արդյունքում սերբաբնակ համայնքների ղեկավարներ են ընտրվել ալբանացիները՝ ընտրողների շատ քիչ ձայներով՝ մասնակցությունը կազմել է ընդամենը 3,5 տոկոս։ Անվտանգության նկատառումներից ելնելով նրանք գրասենյակներ էին գնում ոստիկանության ուղեկցությամբ։

Սերբերի բողոքները վերածվել են բախումների Կոսվոյում տեղակայված ՆԱՏՕ-ի խաղաղապահների հետ։ Խաղաղապահ առաքելությունը հաղորդում է, որ բախումներում երեք տասնյակ զինվոր է տուժել։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ասելով՝ 52 սերբ է վիրավորվել։

Այսօր Բրյուսելում, Մոնտենեգրոյի նախագահ Յակով Միլատովիչի հետ կայացած մամուլի համատեղ ասուլիսում Ժոզեպ Բորելն ասել է․ «Բռնությունը չափից դուրս շատ է։ Այսօր Եվրոպայում արդեն շատ բռնություն կա։ Մենք չենք կարող թույլատրել ևս մեկ հակամարտություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG