Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահը Բրյուսելում կհանդիպի ԵՄ ղեկավարներին, ելույթ կունենա Եվրախորհրդարանում


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնել է Բրյուսել, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրախորհրդարանի խոսնակ Ռոբերտա Մեթսոլայի հետ։

Մայիսի 31-ին Զուրաբիշվիլին ելույթ է ունենալու Եվրախորհրդարանում։

Արևմտամետ Զուրաբիշվիլին լուրջ տարաձայնություններ ունի Վրաստանի իշխող ուժի և կառավարության հետ, մասնավորապես Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում։

XS
SM
MD
LG