Մատչելիության հղումներ

Տոկաևը «կատակի» հետ է համեմատել ռուս-բելառուսական միությանը Ղազախստանի միանալու Լուկաշենկոյի առաջարկը


Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմորտ Տոկաևը, արխիվ, Աստանա:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմորտ Տոկաևը, արխիվ, Աստանա:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «կատակի» հետ է համեմատել Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը Ղազախստանի անդամակցելու մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը:

«Օրերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ղազախստանին առաջարկել է անդամակցել միութենական պետությանը: Ես դա ըստ արժանվույն գնահատեցի, լավ կատակ է»,- ասել է Տոկաևը և ավելացրել, որ այդ միությանն անդամակցելու կարիք չկա:

«Գոյություն ունեն ինտեգրման այլ միավորումներ, նախևառաջ Եվրասիական տնտեսական միությունը: Ինչ վերաբերում է միջուկային սպառազենին, ապա մեզ այն պետք չէ, մենք անդամակցել ենք Չտարածման պայմանագրին և միջուկային փորձարկումների արգելման պայմանագրին ու խստորեն հետևում ենք այդ երկու միջազգային փաստաթղթերի դրույթներին»,- մայիսի 29-ին ասել է Ղազախստանի ղեկավարը:

Ավելի վաղ Լուկաշենկոն ասել է, թե «ոչ ոք դեմ չի լինի, որ Ղազախստանն անդամակցի ռուս-բելառուսական միությանը, քանի որ բոլորը կունենան միջուկային զենքի իրենց բաժինը»:

XS
SM
MD
LG