Մատչելիության հղումներ

2 զինծառայողի առևանգումը Ադրբեջանի կողմից սեփական պարտավորություններից շեղվելու փորձ է. ԱԳՆ


Երկու զինծառայողի ապօրինի առևանգումը Ադրբեջանի կողմից սեփական պարտավորություններից շեղվելու փորձ է, հայտարարում է Հայաստանի արտգործնախարարությունը:

Պաշտոնական Երևանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել նրանց և բոլոր գերիներին՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և միջազգային գործընկերների կոչերին:

Երեկվանից որոնվող երկու հայ զինծառայողների դեմ Բաքուն միանգամից 6, այդ թվում՝ ահաբեկչության, բռնությամբ ազգամիջյան ատելություն հրահրելու ու մաքսանենգ ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու հոդվածներով քրեական գործ է հարուցել։ Ադրբեջանական կողմը նրանց մեղադրում է պետական սահմանն ապօրինի հատելու, դիվերսիոն ներփանցման փորձ իրականացնելու համար։ Մինչդեռ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի պնդումները։ Հայաստանի Քննչական կոմիտեն էլ հայտնեց, որ նախնական տվյալներով՝ հակառակորդի զինված խումբը հատել է Հայաստանի սահմանն ու առևանգել զինծառայողներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG