Մատչելիության հղումներ

Վրաստանի Ծալկա քաղաքի մոտ գնացքը ռելսերից դուրս է եկել, կա մեկ զոհ, երեք վիրավոր


Վրաստանի հարավում գտնվող Ծալկա քաղաքի մոտ տեխնիկական գնացքը ռելսերից դուրս է եկել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։

«Վրացական երկաթուղիները» մանրամասնել են, որ վերանորոգման աշխատանքներն իրականացրել է ադրբեջանական ընկերությունը։ Տուժածները Ադրբեջանի քաղաքացիներ են։

Դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր։ Վրաստանի ՆԳՆ-ն միջադեպի մանրամասները պարզելու համար հետաքննություն է սկսել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG