Մատչելիության հղումներ

Դնեպրում հրթիռակոծության հետևանքով զոհվել է երկու մարդ, ավելի քան 30-ը՝ վնասվածքներ ստացել


Դնեպրում մայիսի 26-ին ռուսական ուժերի հրթիռակոծության թիրախում հայտնված հիվանդանոցի փլատակները մաքրվել են, որոնողական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։ Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ հարվածի հետևանքով զոհվել է երկու մարդ, ավելի քան 30-ը՝ վնասվածքներ ստացել, որոնցից հինգի վիճակը գնահատվում է ծանր։

«Մինչ այս պահը անհայտ է երեք անձի ճակատագիր, որոնք կարող էին հրթիռակոծության պահին շենքի ներսում լինել», - հայտարարել է Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերխի Լիսակը:

Տեղից ստացվող հաղորդումների համաձայն՝ հրթիռակոծության հետևանքով վնասվել են տասնյակ բազմահարկ շենքեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG