Մատչելիության հղումներ

Զաքիր Հասանովը մեկնել է Թբիլիսի


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, արխիվ, Բաքու:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, արխիվ, Բաքու:

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հրավերով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն աշխատանքային այցով մեկնել է Թբիլիսի:

«Տրենդ» ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ, նախարարը պատվավոր հյուրի կարգավիճակով կմասնակցի Վրաստանի Անկախության օրվա զորահանդեսին և զինծառայողների երդմնակալության արարողությանը:

«Տրենդը» նշում է, որ Հեյդար Ալիևի անվան Ադրբեջանի պաշտպանության ազգային համալսարանի զինվորական նվագախումբը ևս մասնակցում է Վրաստանի Անկախության տոնին նվիրված միջոցառումներին:

XS
SM
MD
LG