Մատչելիության հղումներ

Էրդողանն ընտրողներին կոչ է անում ակտիվորեն մասնակցել երկրորդ փուլին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ:

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քաղաքացիներին կոչ է արել ակտիվորեն մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին, որը տեղի կունենա այս կիրակի՝ մայիսի 28-ին:

Այդ կոչն Էրդողանը հրապարակել է Թվիթերի իր միկրոբլոգում: «Միասին բացենք Թուրքիայի նոր դարաշրջանի դուռը»,- գրել է նախագահը և հույս հայտնել, որ քաղաքացիները կմիավորվեն «Թուրքիայի դարաշրջանի» տեսլականի շուրջ:

Քաղաքական վերլուծաբաններից շատերը ենթադրում են, որ երկրորդ փուլում հաղթելու առավել մեծ հնարավորություն ունի գործող նախագահը:

Նրա մրցակցի՝ Քեմալ Քըլըչդարօղլուի դիրքերն էապես թուլացել են այն բանից հետո, երբ ընտրությունների առաջին փուլում երրորդ տեղը գրաված ազգայնական Սինան Օղանն իր ընտրողներին հորդորել է քվեարկել հօգուտ Էրդողանի:

XS
SM
MD
LG