Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը դիտարկում է այլ երկրների շարքում նաև Հայաստանում փոքր մոդուլային ռեակտորների կառուցման հնարավորությունը


Բաշխիչ էլեկտրացանց Հայաստանում, արխիվ
Բաշխիչ էլեկտրացանց Հայաստանում, արխիվ

Միացյալ Նահանգները դիտարկում է փոքր մոդուլային ռեակտորների կառուցման հնարավորությունը մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի աջակցության համակարգող Մարիա Լոնգին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։

«Մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մենք գնահատում ենք ամերիկյան տեխնոլոգիայով փոքր մոդուլային միջուկային ռեակտորների կառուցման իրագործելիությունը, որոնք կարող են նպաստել ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Չինաստանից էներգետիկ անկախությանը», - ասել է Լոնգին։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG