Մատչելիության հղումներ

Գիշերը ադրբեջանցիները կրակ են բացել Կուտականի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ


Այսօր ժամը 00:20-01:10 Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:

Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, ասված է հաղորդագրությունում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը «վճռականորեն հերքում է» այս հաղորդումը:

XS
SM
MD
LG