Մատչելիության հղումներ

Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավարի պաշտոնում Ալի Շամխանիին փոխարինեց Ալի Աքբար Ահմադիանը


Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի երկարամյա ղեկավար Ալի Շամխանի, արխիվ
Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի երկարամյա ղեկավար Ալի Շամխանի, արխիվ

Պաշտոնանկ է արվել Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի երկարամյա ղեկավար Ալի Շամխանին։

Նախագահի հրամանով Շամխանիին այդ պաշտոնում կփոխարինի 2006 թվականից Հեղափոխության պահապանների կորպուսի ռազմավարական կենտրոնը ղեկավարող գեներալ Ալի Աքբար Ահմադիանը։ Վերջինս ավելի վաղ եղել է այդ ուժային կառույցի ռազմածովային ուժերի հրամանատարն ու գվարդիայի միացյալ շտաբի ղեկավարը:

Ծագումով արաբ 67-ամյա Ալի Շամխանին համարվում է Իրանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը, ով առանցքային դեր է խաղացել մասնավորապես Թեհրանի և Պարսից ծոցի մի շարք երկրների միջև երկարամյա լարվածության թուլացման գործում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG