Մատչելիության հղումներ

Ջո Բայդենը Ջեյմս Օ՛Բրայենին առաջադրել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով պետական քարտուղարի տեղակալի պաշտոնում


Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պատժամիջոցների քաղաքականության համակարգող Ջեյմս Օ՛Բրայենին առաջադրել է պետական քարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնում:

Սպիտակ տունը նշում է, որ դեսպան Օ՛Բրայենը ղեկավարել է պատժամիջոցների լայնածավալ հաջողված ծրագիրը:

Նա հանդես է եկել որպես խորհրդական Եվրոպայում խաղաղ բանակցություններում, ներգրավվել է գիտական և բնապահպանական բնագավառներում համաձայնությունների կայացմանը, մասնակցել է Ռուսաստանում և Ուկրաինայում հետխորհրդային փոփոխությունների իրագործմանը, պատերազմի հանցագործությունների հետաքննություններին և մեղավորներին պատասխանատվության կանչելու գործընթացներին:

2015-2017 թվականներին Բարաք Օմբամայի նախագահության օրոք Օ՛Բրայենը նրա հատուկ պատվիրակն էր արտերկրում ամերիկացի պատանդներին ազատելու բանակցություններում:

1989-2001 թվականներին աշխատել է որպես պետական քարտուղար Մադլեն Օլբրայթի ավագ խորհրդական, ապա պետական դեպարտամենտի քաղաքական ծրագրավորման բաժնի պետի տեղակալ և Բալկաններում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց: Սովորել է ռուսերեն և ֆրանսերեն:

ԱՄՆ պետական քարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնը մինչև այս տարվա մարտի 31-ը զբաղեցրել է Քերըն Դոնֆրիդն, ով 2022 թվականի ամռանն այցելել է Ադրբեջան, Վրաստան և Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG