Մատչելիության հղումներ

Մոսկվայում մեկնարկել է Լավրովի և Բայրամովի հանդիպումը


Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրով և Ջեյհուն Բայրամով, արխիվ
Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրով և Ջեյհուն Բայրամով, արխիվ

Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից առաջ տեղի է ունենում Սերգել Լավրովի ու Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը:

«Ուրախ ենք մեր հերթական հանդիպման համար, այսօր վերջապես մենք անցկացնում ենք եռակողմ հանդիպումը, որը նախատեսված էր անցած տարվա վերջին մեր հայ գործընկերոջ հետ», - ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Բայրամովն, իր հերթին, բարձր է գնահատել եռակողմ հանդիպման հնարավորությունը և շնորհակալություն հայտնել Մոսկվային այն կազմակերպելու համար։ Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ ակնկալում է Լավրովի հետ երկկողմ հանդիպմանը քննարկել նաև հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր։

«Կարծում եմ, որ այսօր հնարավորություն կընձեռվի երկկողմ ձևաչափով քննարկել մի շարք հարցեր՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև հետպատերազմական կարգավորման տարբեր ուղիների հետ, ինչպես նաև քննարկել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ օրակարգը», - ռուսաստանցի պաշտոնակցի հետ հանդիպման մեկնարկին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Եռակողմ հանդիպումը, ինչպես տեղեկացրել է Լավրովը, նախատեսված է օրվա երկրորդ կեսին:

XS
SM
MD
LG