Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը Նորաբակի հայկական դիրքի ուղղությամբ ականանետ է կիրառել. ՊՆ


Մայիսի 18-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը՝ Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ կիրառելով ականանետ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Հայկական կողմը կորուստներ չունի, նշում է ռազմական գերատեսչությունը՝ հավելելով, որ ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Երեկ հայկական կողմը կրկին հաղորդել էր կրակոցների մասին, այսօր էլ ադրբեջանական կողմն էր ավելի վաղ հաղորդել հրադադարի խախտման մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG