Մատչելիության հղումներ

Վոլֆովիչ. «Մինսկի հարթակը բաց է ռուս - ուկրաինական բանակցությունների համար»


Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչ, արխիվ
Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչ, արխիվ

Բելառուսը պատրաստ է պայմաններ ապահովել Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների համար: Այդ մասին մամուլին տեղեկացրել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը:

«Մինսկի հարթակը բաց է բոլոր սուր հարցերը քննարկելու համար: Եվրոպայի մայրցամաքում ամենագլխավոր խնդիրն Ուկրաինայի տարածքում այս պատերազմի դադարեցումն է», - ասել է Վոլֆովիչը:

Նա լրագրողներին հիշեցրել է, որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մշտապես է կոչ անում բանակցել:

«Նախագահն ասել է՝ Մինսկը բաց է, կգտնենք որոշման ուղիներ, փոխզիջումներ, դադարեցնենք այս արյունահեղությունը, որը ոչ մեկին պետք չէ: Կքննարկենք նաև այլ հարցեր: Գոնե դրանից է պետք սկսել», - հայտարարել է Վոլֆովիչը:

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար, գեներալ-լեյտենանտ Վոլֆովիչը նախկինում զբաղեցրել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:

XS
SM
MD
LG