Մատչելիության հղումներ

Վրաստանում ահաբեկչության կասկածանքով ադրբեջանցիներ են ձերբակալվել


Վրաստանի պետանվտանգության ծառայությունն այսօր առավոտյան իրականացրած հատուկ գործողության ընթացքում ձերբակալել է երկրի վեց քաղաքացիների, որոնց իրավապահները «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապերի մեջ են կասկածում։

Վրաստանի պետանվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնի փոխանցմամբ՝ «միաժամանակյա հատուկ գործողությունն իրականացվել է չորս տարբեր հասցեներում»։

«Դրա ընթացքում բերման ենթարկված կասկածյալները, օպերատիվ տեղեկատվության համաձայն, պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել մի շարք երկրներում», - ասված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ ահաբեկչության կասկածանքով ձերբակալված բոլոր վեց անձինք ազգությամբ ադրբեջանցիներ են։ Այդ մասին գործակալությանը հայտնել է նրանց փաստաբանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG