Մատչելիության հղումներ

Մոլդովացի ուժայինները առգրավել են Գագաուզիայի ղեկավարի ընտրությունների ընթացքում տրված քվեաթերթիկները


Երեքշաբթի երեկոյան Մոլդովայի կազմում գտնվող Գագաուզիայի ինքնավարության վարչական կենտրոն Կոմրատ քաղաքում իրականացված հատուկ գործողության ընթացքում իրավապահները առգրավել են այստեղ կայացած ընտրությունների ընթացքում տրված քվեաթերթիկները։

Կիրակնօրյա ընտրությունների արդյունքում Գագաուզիայի ղեկավարի պաշտոնում էր ընտրվել ռուսամետ «Շոր» կուսակցության թեկնածու Եվգենիա Գուցուլը։

«Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, ուժայինների միջոցով գողացել է մեր ընտրողների կողմից տրված քվեաթերթիկները։ Ուժայինները հակակոռուպցիոն դատախազության աշխատակիցներին օգնեցին մուտք գործել դատարանի շենք և դուրս բերել քվեաթերթիկները», - իր տելեգրամ ալիքում գրել է Գուցուլը։

Պաշտոնական Քիշնևը հայտարարում է, որ գործողությունն իրականացվել է կիրակնօրյա քվեարկության ընթացքում ընտրողների կաշառման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG