Մատչելիության հղումներ

Փարիզի դատարանն ուժի մեջ է թողել Սարկոզիի դատավճիռը


Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզի, արխիվ
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզի, արխիվ

Փարիզի վերաքննիչ դատարանն այսօր ուժի մեջ է թողել նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ առաջին ատյանի դատարանի 2021 թվականի մարտին կայացրած վճիռը։ Դրա համաձայն 2007-2012 թվականներին Ֆրանսիան ղեկավարած Սարկոզին դատապարտվել էր մեկ տարվա իրական և երկու տարվա պայմանական ազատազրկման։

Սարկոզին մեղավոր է ճանաչվել Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի նախկին անդամներից մեկի հետ անօրինական գործարքի մեջ մտնելու համար։ Ֆրանսիական դատախազության պնդմամբ՝ Սարկոզին նախկին դատավոր Ժիլբեր Ազիբերին խոստացել էր օժանդակել Մոնակոյում պաշտոն ստանալու հարցում՝ իր քարոզարշավի անօրինական ֆինանսավորման շուրջ ընթացող հետաքննության գաղտնի տվյալների տրամադրման դիմաց։

XS
SM
MD
LG