Մատչելիության հղումներ

Ավինյանը միջնորդել է վերացնել լրագրողի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը


Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ լրագրող Դավիթ Սարգսյանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու վերաբերյալ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավինյանի փաստաբան Հարություն Հարությունյանը։

Ավինյանի պահանջով դատարանը 18 մլն դրամի չափով արգելանքի տակ էր առել «168 ժամ»-ի և լրագրողի գույքն ու դրամական միջոցները. 9 միլիոն լրագրողի, 9 միլիոն լրատվամիջոցի դեպքում։

«Տիգրան Ավինյան՝ նորահայտ մեծահարուստը» ռեպորտաժն, ըստ Երևանի փոխքաղաքապետի, արատավորել է իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը։ Ավինյանը դատարանից պահանջել էր, որ «168 ժամ»-ն ու լրագրող Դավիթ Սարգսյանը հերքեն իրեն արատավորող տեղեկություններն ու որպես փոխհատուցում խոշոր գումար վճարեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG