Մատչելիության հղումներ

Թուրքիայում նշանակվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլը


Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահ Ահմեթ Էները, Անկարա, 15 մայիսի, 2023թ.
Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահ Ահմեթ Էները, Անկարա, 15 մայիսի, 2023թ.

Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահ Ահմեթ Էները հայտնել է, որ ըստ երեկ տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է քվեների 49,51 տոկոսը, նրա հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44.88 տոկոսը:

Երրորդ տեղում է Սինան Օղանն է՝ 5.17 տոկոս, և չորրորդ տեղում է քվեարկությունից առաջ մրցապայքարից դուրս եկած Մոհարեմ Ինջեն, որի օգտին 0.44 տոկոս է տրվել:

Թուրքիայում նախագահական ընտրությունների առաջին փուլի վերջնական պաշտոնական արդյունքները կհրապարակվեն մայիսի 19-ին:

«Այսպիսով, թեկնածուներից և ոչ մեկը չի ստացել նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ թվով քվեներ, ուստի ուժի մեջ է մտնում թիվ 6271 օրենքի պահանջը, որով տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը: Այն կանցկացվի 2023 թվականի մայիսի 28-ին», - ազդարարել է ընտրական կառույցի ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG