Մատչելիության հղումներ

Ալիև. «Հայերը գրավված տարածքներում ոչնչացրել են 67 մզկիթներից 65-ը»


Իլհամ Ալիևը, արխիվ:
Իլհամ Ալիևը, արխիվ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե հայերն, իբր, Ադրբեջանում «մշակութային ցեղասպանություն» են իրագործել 30 տարիների ընթացքում:

Այդ մասին նա ասել է Արաբական պետությունների լիգայի օրենսդիր կառույցի՝ Արաբական խորհրդարանի նախագահ Ադել իբն Աբդել Ռահման ալ-Ասումիի հետ Բաքվում տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

Նա ասել է, թե հայերի կողմից գրավված տարածքներում ոչնչացվել է մահմեդական նյութական և մշակութային ժառանգությունը, մասնավորապես, ավերվել են 67 մզկիթներից 65-ը:

Ալիևն Արաբական խորհրդարանի խոսնակին ասել է, որ Ադրբեջանը հիմա շինարարական և վերականգնողական աշխատանքներ է կատարում այդ տարածքներում:

XS
SM
MD
LG