Մատչելիության հղումներ

Ալիևը շնորհավորել է Էրդողանին ընտրությունների արդյունքների կապակցությամբ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, վերջինիս շնորհավորել կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունների արդյունքների կապակցությամբ։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն, զրույցի ընթացքում Ալիևը նշել է, որ Էրդողանի ղեկավարման օրոք «Թուրքիան զարգացման երկար ճանապարհ է անցել, և, որպես դրա դրսևորում, եղբայրական թուրք ժողովուրդն այս ընտրություններում վստահություն է ցուցաբերել իր առաջնորդի նկատմամբ»։

«Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները ևս մեկ անգամ շեշտել են, որ երկու երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները մշտական են և անխախտ», - հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Թուրքիայի նախագահական ընտրությունների բոլոր քվեաթերթիկների հաշվվման արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է քվեների 49,3 տոկոսն, իսկ նրա հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45 տոկոսը:

Ակնկալվում է երկրի Բարձրագույն ընտրական խորհրդի հայտարարությունը նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման մասին։

XS
SM
MD
LG