Մատչելիության հղումներ

ՌԴ-ն հավատարիմ է Մոսկվա-Երևան-Բաքու պայմանավորվածությունների իրականացմանը. Պեսկով


Ռուսաստանը հավատարիմ է երկու տարի առաջ Մոսկվայի, Երևանի և Բաքվի կողմից ստորագրված եռակողմ փաստաթղթերի իրականացմանը, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Եռակողմ համաձայնագրերի իրականացումը թույլ կտա կարգավորման հասնել Հարավային Կովկասում, ստորագրված փաստաթղթերն այլընտրանք չունեն որպես իրավիճակի կարգավորման հիմք, նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

«Մենք ելնում ենք նրանից, որ դրանք դեռևս անվիճելի հիմք են կարգավորման համար», - ասել է Պեսկովը։

Երևանը բազմիցս է հայտարարել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը շարունակում են խախտվել, այդ թվում՝ Լաչինի միջանցքի արգելափակումը, գերիներին չվերադարձնելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG