Մատչելիության հղումներ

Պակիստանի նախկին վարչապետը գրավի դիմաց երկու շաբաթով ազատ է արձակվել


Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը գրավի դիմաց երկու շաբաթով ազատ է արձակվել։ Նախօրեին երկրի Գերագույն դատարանը նրա ձերբակալությունն անօրինական էր ճանաչել։

Պակիստանի նախկին վարչապետ և ընդդիմադիր «Արդարության շարժում» կուսակցության նախագահ Իմրան Խանը ձերբակալվել է մայիսի 9-ին՝ կաշառակերության գործով։ Խանի ձերբակալությունը երկրում զանգվածային բողոքի ցույցեր է հարուցել, նրա աջակիցները ներխուժել են ռազմական հաստատություններ, հրկիզել պետական հեռուստառադիոընկերության շենքը, ջարդել ավտոբուսներ, թալանել բանակի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի առանձնատունը։ Անկարգությունների ավելի քան 2 հազար մասնակից է բերման ենթարկվել։

Պակիստանի նախկին առաջնորդն ու թիմակիցները հերքում են կոռուպցիայի մեղադրանքները դրանք որակելով քաղաքական: 2022 թվականի ապրիլին պաշտոնանկ արվելուց հետո կառավարության նախկին ղեկավարի դեմ հարուցվել է ավելի քան 50 քրեական գործ, այդ թվում՝ ահաբեկչության դրվագներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG