Մատչելիության հղումներ

Թբիլիսին պնդում է՝ ՄԻԵԴ-ը մերժել է Սաակաշվիլիին բուժման նպատակով Լեհաստան ուղարկելու հարցով դիմումը


Թբիլիսին պնդում է, որ ՄԻԵԴ-ը մերժել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով Լեհաստան ուղարկելու հարցով դիմումը։ Վրաստանի արդարադատության նախարար Ռաթի Բրեգաձեի խոսքերով՝ Ստրասբուրգի դատարանը Վրաստանի կառավարությանը չի պարտավորեցրել Սաակաշվիլիին տեղափոխել Վրաստանի որևէ այլ կլինիկա։

«Այս ամենը վկայում է այն մասին, որ նրա ձերբակալության օրվանից ի վեր պետության բոլոր գործողությունները եղել են ճիշտ և համապատասխանել են են մարդու իրավունքների ոլորտում ամենաբարձր չափանիշներին», - ասել է նախարար Բրեգաձեն:

Վրաստանի կառավարությունում շարունակում են բացառել ազատազրկման դատապարտված նախկին նախագահի տեղափոխումն այլ երկիր բուժհաստատություն։ Վրացական իշխանությունները պնդում են, որ Սահակաշվիլիի ծանր վիճակի մասին խոսակցությունները PR արշավի մաս են կազմում, իսկ ինքը՝ հանցագործ է, որը հրաժարվում է ենթարկվել բժիշկներին, որպեսզի հասնի ազատ արձակման։

Ավելի վաղ Empathy անկախ փորձագիտական կենտրոնը հայտարարել էր քաղաքական գործչի մոտ ավելի քան 20 ախտորոշման մասին, որոնք ըստ մասնագետների, սպառնալից իրավիճակ են ստեղծում։ Խոսքն այդ թվում քաշի անվերահսկելի կորստի, պրոգրեսիվ դեմենցիայի, հենաշարժական համակարգի և նյարդային համակարգի հիվանդությունների մասին է։

XS
SM
MD
LG