Մատչելիության հղումներ

Իրանն ազատ է արձակել ֆրանսիացի երկու բանտարկյալների


Բեռնար Ֆելան, Բենժամեն Բրիեր, արխիվ
Բեռնար Ֆելան, Բենժամեն Բրիեր, արխիվ

Իրանն ազատ է արձակել Ֆրանսիայի երկու քաղաքացիների, որոնք ձերբակալվել էին տարբեր քրեական գործերի շրջանակներում:

Բեռնար Ֆելանը և Բենժամեն Բրիերն այժմ վերադառնում են հայրենիք, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան:

Փարիզի բնակիչ 64-ամյա Ֆելանը ճամփորդական խորհրդատու է, ձերբակալվել է անցած հոկտեմբերին և վեցուկես տարվա ազատազրկման դատապարտվել ազգային անվտանգությանը վնաս հասցնելու մեղադրանքով: 37-ամյա Բրիերը, որը բանտում է 2020 թվականից, դատապարտվել է ութ տարվա ազատազրկման լրտեսության մեղադրանքով: Երկուսն էլ հերքում են իրենց վերագրվող հանցանքները։

Ֆրանսիացիներն Իրանում բանտարկված մոտ երկու տասնյակ օտարերկրացիների թվում էին, որոնք, ըստ ընդդիմադիրների, պատանդներ են Թեհրանի՝ Արևմուտքից զիջումներ կորզելու համար:

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Բրիերի և Ֆելանի ազատ արձակման որոշումը կայացվել է «մարդասիրական» նկատառումներից ելնելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG