Մատչելիության հղումներ

Երկրաշարժ՝ Երևան քաղաքից 65 կմ հարավ՝ Թուրքիա-Իրան սահմանային գոտում


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ գրանցվել է երկրաշարժ Երևան քաղաքից 65 կմ հարավ` Թուրքիա-Իրան սահմանային գոտում: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալլ:

«ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից տեղական ժամանակով ժամը՝ 20:17-ին, գրանցվել է հյուսիսային լայնության 39.59⁰ և արևելյան երկայնության 44.58⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա-Իրան սահմանային գոտի՝ Երևան քաղաքից 65 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ», - նշված է հաղորդագրությունում:

Երկրաշարժը զգացվել է Երևանում 2-3 բալլ, Կոտայքի մարզում 2-3 բալլ, Արարատի մարզում 3-4 բալլ ուժգնությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG