Մատչելիության հղումներ

Ժամը 09:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա․ ՀՀ ՊՆ


Ժամը 09:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա, տեղեկացնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը՝ նշելով նաև, որ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է:

Ժամը 8:25-ի դրությամբ նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Այսօր առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 6-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային և ականանետային կրակ են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ, ժամը 8-ի դրությամբ հայկական կողմը հաղորդել է երեք վիրավորների, ադրբեջանականը՝ մեկի մասին։

XS
SM
MD
LG