Մատչելիության հղումներ

Թունիսում սինագոգի վրա հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել


Թունիսում Ջերբա կղզում գտնվող Աֆրիկայի ամենահին սինագոգի վրա կատարված զինված հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել, ևս 9-ը վիրավորվել են, որոնցից 5-ը անվտանգության աշխատակիցներ են, հաղորդում է Թունիսի ներքին գործերի նախարարությունը։

Զոհերից երկուսը սինագոգի այցելուներից են, մեկ՝ ոստիկան։ Հարձակվողը չեզոքացվել է ոստիկանական ուժերի հետ փոխհրաձգության ժամանակ։ Նա պահպանության ծառայության աշխատակից էր, որը նախ սպանել է իր գործընկերոջը նրա զինամթերքին տիրանալու համար։

Ջերբա կղզում 160 հազար մարդ է բնակվում, մեծ մասը մահմեդականներ են: Այնտեղ ապրում են նաև մոտավորապես 1200 թունիսցի հրեաներ։ Կղզում 366 մզկիթ կա ու Աֆրիկայի ամենահին սինագոգը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG