Մատչելիության հղումներ

Կրեմլի կարծիքով՝ մայիսի 9-ը Ուկրաինայում միևնույն է «սուրբ օր» կմնա


Կրեմլի խոսնակը, արձագանքելով հաղթանակի օրը փոխելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշմանը, համոզմունք է հայտնել, որ մայիսի 9-ը շատ ուկրաինացիների համար «սուրբ օր կմնա»։

«Ուկրաինայում շատ մարդիկ կան, որոնց համար միևնույնն է, այդ օրը սուրբ օր է։ Այնտեղ և վետերաններ կան, որոնք մասնակցել են մեծ հայրենական պատերազմին, և նրանց հարազատներն ու մերձավորները կան, որոնց համար այդ օր կլինի և կմնա սուրբ օր»,-մայիսի 8-ին, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG