Մատչելիության հղումներ

Կրասնոդարի երկրամասի Իլսկի նավթամշակման գործարանը ենթարկվել է անօդաչուների գրոհի


Կրասնոդարի երկրամասի Իլսկի նավթամշակման գործարանը ենթարկվել է անօդաչուների գրոհի, ինչի հետևանքով գործարանի տարածքում հրդեհվել է նավթամթերքի պահեստը։

Չորս անօդաչուներից մեկը չի պայթել և ընկել է գործարանի տարածքում։ Այն վնասազերծելու համար կպայթեցնեն։

Այրվել է մոտ 400 քառակուսի մետր տարածք, հրդեհն արդեն մարվել է։

Ըստ Կրասնոդարի երկրամասի իշխանությունների հրապարակած հաղորդագրության, զոհեր և վիրավորներ չկան, գործարանի հարևանությամբ բնակվող մարդկանց վտանգ չի սպառնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG