Մատչելիության հղումներ

Փաշինյանը ժամանել է Պրահա


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Չեխիա։

Ըստ վարչապետի գրասենյակի՝ կեսօրից հետո Փաշինյանը կհանդիպի Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Ֆիալայի հետ, նախ երկու երկրների վարչապետներն առանձնազրույց կունենան, այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմերով՝ պաշտոնական ճաշի շրջանակում: Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը և Պետեր Ֆիալան ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:

Փաշինյանը հանդիպումներ կունենա նաև Չեխիայի նախագահ Պետր Պավելի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի, Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ:

Հայաստանի վարչապետը կայցելի Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG