Մատչելիության հղումներ

Բլինքենն այսօր կմասնակցի Միրզոյանի և Բայրամովի բանակցությունների փակման նիստին


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը բանակցությունների մեկնարկին, Արլինգթոն, 1-ը մայիսի, 2023թ.
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը բանակցությունների մեկնարկին, Արլինգթոն, 1-ը մայիսի, 2023թ.

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ այսօր կմասնակցի խաղաղության երկկողմ բանակցությունների փակման նիստին, հաղորդում է Պետդեպարտամենտը:

Նիստը Վաշինգտոնի Արլինգթոն արվարձանի Ջորջ Շուլցի անվան Արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում նախատեսված է տեղական ժամանակով ժամը 13:45-ին՝ Երևանի ժամանակով 21:45-ին:

Մայիսի 1-ին Արլինգթոնի հիշյալ կենտրոնում կայացել են պետքարտուղարի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որոնց հաջորդել են եռակողմ հանդիպումը, ապա՝ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ բանակցությունները:

XS
SM
MD
LG